• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Վիետնամի առևտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ և Հո Չի Մին գլխավոր տնօրեն՝ պարոն Վո Տան Թհանի ) և Հո Չի Մին արտաքին կապերի վարչության տնօրեն Նգույեն Վան Տուանի միջև հանդիպում:

02 հունիսի, 2020
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Վիետնամի առևտրա-արդյունաբերական պալատի  փոխնախագահ և Հո Չի Մին գլխավոր տնօրեն՝ պարոն Վո Տան Թհանի ) և  Հո Չի Մին արտաքին կապերի վարչության տնօրեն Նգույեն Վան Տուանի միջև հանդիպում:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 1-3-ը ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն այցելեց Հո Չի Մին քաղաք, ուր կայացան մի շարք պաշտոնական հանդիպումներ.

Հունիսի 2-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Վիետնամի առևտրա-արդյունաբերական պալատի (VCCI) փոխնախագահ և VCCI Հո Չի Մին գլխավոր տնօրեն՝ պարոն Վո Տան Թհանի և Հո Չի Մին արտաքին կապերի վարչության տնօրեն Նգույեն Վան Տուանի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայկական և Հո Չի Մինի գործարար շրջանակաների ուղիղ կապի հաստատման, ինչպես նաև հնարավոր համագործակցության ոլորտների հստակեցման վերաբերյալ հարցեր։

Դեսպան Վահրամ Կաժոյանը հրավիրեց VCCI Հո Չի Մինի տնօրինությանը մասնակցել Հայաստանում 2020-ին նախատեսված հայ-վիետնամական գործարար ֆորումին, ինչը թույլ կտա եկու կողմերի գործարարներին հաստատել ուղիղ կապեր։

Երկուստեք նշվեց երկու երկրների արտահանման ապրանքների և ծառայությունների արդի ցուցակներով փոխանակվելու կարևորությունը։ Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ պոստ-COVID19 իրադրությունում վիետնամական ընկերությունները կարիք ունեն նոր շուկաների բացման և ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի, ինչպես նաև վերջերս ստորագրված Զբոսաշրջության բնագավառում հայ-վիետնամական համագործակցության պայմանագրերը լավ հնարավորություններ են ընձեռում երկու երկրների առևտտրա-տնտեսական հարաբերությունները՝ քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին հասցնելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: